Աշխարհի նախկին չեմպիոն 37-ամյա Վիկ Դարչինյանը, ով  Տեխասում  մի քանի ժամ առաջ  10 ռաունդանոց մենամարտում ռինգ էր դուրս եկել մեքսիկացի Խավիեր Գալոյի հետ,  հաղթել է նոկաուտով:   
Հայ բռնցքամարտիկը հենց 2-րդ ռաունդում 2 անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, իսկ արդեն 4-րդ ռաունդում մեքսիկացի բռնցքամարտիկը հայտնվել է ռինգի հատակին՝ պարտվելով նոկաուտով:
      

