▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիճաբանություն և կրակոցներ Մալաթիայում

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է ծագել, որն ավարտվել է կրակոցներով:

Դեպքի վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանից տեղեկացավ, որ ապրիլի 17 երեկոյան մի քաղաքացի ահազանգ է, որ Օհանովի փողոցում կռիվ է և կրակում են:

Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ դեպքի հանգամանքները պարզվում են:

Մեր տեղեկություններով՝ դեպքի վայրում պարկուճներ են հայտնաբերվել և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее