Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ մայիսի 29-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ մայիսի 27-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող «Գարեջրի ակադեմիա» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն։
Ոստիկանության աշխատակիցները վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Գևորգյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ա. Գևորգյանը նշված ռեստորանային համալիրում վիճաբանել է մատուցող՝ 27-ամյա Տ. Մ.-ի հետ և այն վերածվել է ծեծկռտուքի։
Կան տեղեկություններ, որ մատուցողն էլ «անպակաս չի եղել». նա ափսեով հարվածել է գինովցած Ա. Գևորգյանի գլխին, որից հետո վերջինս էլ «մի քանի մուշտի է տվել» մատուցողին։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

Ըստ տեղեկությունների՝ Ա. Գևորգյանը Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի տղան է, ով նախկինում դատապարտված է եղել։
Նյութը`սկզբնաղբյուր կայքում



