▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիգեն Չալդրանյանն ընտրվել է Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ

 

Հայկական ազգային կինոակադեմիան կնախագահի Վիգեն Չալդրանյանը: Այս մասին հայտնում է «Ոսկե Ծիրանի» մամուլի ծառայությունը։

Նման որոշում է կայացվել Սերգեյ Փարաջանովի թանգարանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած՝ Հայաստանի ազգային կինոակադեմիայի հերթական նիստի ընթացքում: Նիստը ղեկավարում էր Կինոակադեմիայի գլխավոր քարտուղար, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ Հայկական ազգային կինոակադեմիան 2016թ-ի փետրվար ամսից նախագահում էր ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, որն համաձայն իր դիմումի սույն թվականի սեպտեմբեր ամսվա սկզբին հրաժարվեց նախագահությունից՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի՝ հոկտեմբերի 7-ին նախատեսվող ընտրություններին պատրաստվելու առիթով:

Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ ընտրվեց ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, իսկ գլխավոր քարտուղար վերընտրվեց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:

Ի դեպ, նիստի ընթացքում որոշվեց Ամերիկյան կինոակադեմիայի 90-րդ «Օսկար»մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար Հայաստանի կողմից որոշվեց ներկայացնել Անահիտ Աբադի «Եվա» դրաման, որը հանդիսանում է հայ-իրանական համատեղ արտադրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее