▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիգեն Ահարոնյանը՝ իր և Աննա Խանչալյանի նոր տեսահոլովակի մասին

Life.panorama.am-ը գրում է. Օրերս կայացավ  «Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի Վիգեն Ահարոնյանի եւ Աննա Խանչալյանի զուգերգի պրեմիերան: «Մեր սիրո ուղին» երգն արդեն ծանոթ էր հանդիսատեսին, այն իրական սիրո հիման վրա գրված փոքրիկ պատմություն է, որն արդեն նաեւ տեսահոլովակ ունի:

Կայքի հետ զրույցում Վիգեն Ահարոնյանը պատմեց գեղեցիկ զուգերգի ստեղծման պատմությունը, որի հեղինակն է Աղասի Գեւորգյանը, գործիքավորողը՝ Արման Էլբերտը:

«Նախ ասեմ, որ ի սզկբանե մտածված էր, որ այս երգը միայն ես կատարեմ, բայց հետո որոշեցինք այն վերածել միմյանց սիրող զույգի երկխոսության: Զուգերգի գաղափարից հետո երկար մտածում էինք, թե ում հետ այն կատարեմ, թեկնածուներն իսկապես շատ էին, բայց հետո հասկացանք, որ այն ամենալավը կկատարի հենց Աննան, ով այդ պահին Վրաստանում էր գտնվում: Անմիջապես կապ հաստատեցինք իր հետ, ուղարկեցինք երգը, որից հինգ օր հետո ձայնագրվելու համար Աննան արդեն Հայաստանում էր: Պատկերացրեք մեր թիմը ընդամենը մեկ օրում իրականացրեց աշխատանքները,- նշեց Վիգենն ու շարունակեց,- այս երգը իրական սիրո պատմության հիման վրա է գրվել, հետաքրքրականն այն է, որ երգում իսկապես նկարագրված է Դավիթի եւ Նարինկայի գեղեցիկ սիրո պատմության մանրամասները»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее