Life.panorama.am-ը գրում է. Երգիչ Վիգեն Ահարոնյանին շատերը կհիշեն «Հայաստանի ձայնը» նախագծից; Թե ինչո՞ւ է երգիչը պասիվ գործում եւ այս ընթացքում ի՞նչ գործունեությամբ է զբաղված,կայքը պարզել է երգչից:
«Ճիշտ է` անցնող տարվա սկզբին ակտիվ սկսեցի, միանգամից երկու տեսահոլովակ ներկայացրի, սակայն տարվա ընթացքում ինչ-ինչ պատճառներից ելնելով էկրանային ակտիվություն չեղավ, բայց համերգային գործունեությունս ողջ տարվա ընթացքում չի դադարել, անընդհատ երգել եմ, պարբերաբար «Համակարգող խորհորդի» հետ միասին մեկնել եմ մեր զորամասեր ու ելույթ ունեցել մեր հերոս տղաների համար, ի դեպ` այդ ելույթները շարունակական են, արդեն ութ տարի է, ինչ մասնակցում եմ այդ կարեւոր գործին»,- պատմեց Վիգենն ու շարունակեց.
«Նպատակներ կային հոկտեմբեր ամսին եւս մեկ տեսահոլովակ նկարահանել, սակայն երգը մի փոքր ձգձգվեց, ու որոշեցինք արդեն 2017-ի սկզբին դա ի կատար ածել: Ինչ խոսք, շարունակում եմ հանդիսատեսի աչքից մի փոքր հեռու աշխատել, որի ականատեսը հանդիսատեսը կլինի 2017-ին: Կարծում եմ` ավելի բուռն գործունեություն կծավալեմ նոր տարում, ի դեպ` առանց փակագծեր բացելու ասեմ, որ արդեն իսկ երկու դուետ է նախատեսված շատ տաղանդավոր երգչի ու ոչ պակաս տաղանդավոր երգչուհու հետ միասին: Անուններ չեմ տա, միայն կասեմ, որ ինքս էլ անհամբեր սպասում եմ դրանց կայացմանը, քանի որ հետաքրքիր համագործակցություններ են լինելու: Բաց սրանք, 2017-ին երկու տեսահոլովակ կլինի, որից մեկը կնկարահանեմ Աղասի Գեւորգյանի «Մայր» ստեղծագործության հիման վրա»:
Վիգենը շարունակում է երեւանյան ակումբներից մեկում աշխատել, նրա խոսքով` պրոդյուսեր չունեցող երգչի համար այդ աշխատանքը անհրաժեշտություն է:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում