Վիեննայում ապրող և ստեղծագործող սլովակ Վերոնիկա Վիտազկովան դուդուկ է նվագում
Վերոնիկա Վիտազկովան պրոֆեսիոնալ երաժիշտ է, ով ծնվել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։ Այժմ նա աշխատում է Վիեննայի Synchron Stage օրկեստրում, ովքեր նվագում են երաժշտություն ֆիլմերի համար։ Ըստ Վերոնիկայի խոստովանության, չնայած նա նվագում է 70-ից ավել փողային գործիքների վրա, հայկական դուդուկի հանդեպ նա առանձնակի վերաբերմունք ունի։ Այս տեսանյութում պատկերված է մի հատված երաժշտի հետ հարցազրույցից, որտեղ նա փայլուն կերպով ներկայացնում է դուդուկը… Ըստ Վերոնիկայի, համեմատած մյուս երաժշտական գործիքների հետ, դուդուկի արձակած հնչյուններն ամենամոտն են մարկային ձայնի հնչյուններին…