▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Victoria's Secret-ի մոդելը մեկ միլիոն ռուբլի է փոխանցել Կրասնոդարից տարեց հայի համար տուն գնելու նպատակով

 

 

 

 

 

 

 

 

Victoria's Secret-ի մոլդովացի մոդել Քսենիա Դելին մեկ միլիոն ռուբլի է նվիրաբերել 68-ամյա անտուն կրասնոդարցի Միխայիլ Գարիյանի (քեռի Միշա) համար տուն գնելու նպատակով:

«Քսենիան քեռի Միշային ծրար է փոխանցել՝ 1 մլն ռուբլով: Դա ինձ իրավունքն է տալիս ասել, որ #домдлядядимиши նախագծի շրջանակում դրամահավաքն ավարտված է»,- հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից Սվետլանա Չեռնիկովան:

Տեղեկացնենք, որ մինչ այս ավելի քան մեկուկես ամիս սոց.ցանցերի հետևորդները Facebook-ում ակցիա էին սկսել՝ գումար հավաքելով Միխայիլ Գարիյանի համար, ով Բաքվից Կրասնոդար է տեղափոխվել 1989թ., ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Ակցիայի շրջանակներում կրասնոդարցիների օգնությամբ ավելի քան 800 հազար ռուբլի էր հավաքվել:

27-ամյա Քսենիան անցյալ տարի ամուսնացել է 62-ամյա եգիպտոսցի միլիոնատիրոջ հետ, ում հետ միասին նա մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее