Աշխարհահռչակ «Victoria's Secret» ապրանքանիշը ներկայացրել է իր նոր ամանորյա հոլովակը, որում հնչում է հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթի՝ «This Love» երգը: Այս փոքրիկ ֆիլմում, որում ցուցադրվում են ապրանքանիշի ներքնազգեստները, նկարահանվել են «Victoria's Secret»-ի ներկայիս «հրեշտակները»՝ Ալեսանդրա Ամբրոսիոն, Բեհատի Պրինսլուն, Լիլի Օլդրիջը և այլք: