▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Victoria’s Secret-ի «հրեշտակ»-ը Երևանում է

Հայտնի հայ լուսանկարիչ Դավիդ Մուշեղայնը/ ԱՄՆ-ում բնակվող Դավիդն ինքն է իր ազգանվան վերջավորությունը նման կերպ գրում/ հրավեր է ստացել Vogue ամսագրի ռուսական տարբերակից` բացառիկ ֆոտոսեսիա անել ամսագրի համար, որի հերոսուհին Victoria’s Secret-ի «հրեշտակ»-ներից Ստելլա Մաքվելն է:

Համաձայնելով առաջարկին` Դավիդը սակայն, պայման է դրել, որ ֆոտոսեսիան պետք է իրականացնի Հայաստանում, հայկական միջավայրում:

Այս օրերին` աշխարհահռչակ իռլանդուհի  մոդելն, ով այժմ ապրում է Նոր Զելանդիայում,  ու հայտնի հայ լուսանկարիչը Հայաստանում են և լուսանկարների յուրահատուկ շարք են ստեղծում  Հայաստանի գեղատեսիլ ու սիրված վայրերում:

Արամի 42/1 հասցեում գտնվող «Ժան Պոլ էքզիստենցիալ սրճարան»-ն այն հատուկենտ վայրերից  է, որ ներառվել է Vogue ամսագրի ռուսական տարբերակի բացառիկ ֆոտոսեսիայի ծրագրում:

Ստորև` դրվագներ լուսանկարչի ու մոդելի համատեղ աշխատանքից:

Հեղինակ`

Անի Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее