▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Viber-ն Արցախը ճանաչում է որպես առանձին պետություն

Viber ծրագիրը, որն ինտերնետի առկայության պայմաններում անվճար շփում ու տվյալների փոխանակում է ապահովում իր օգտատերերի համար, Արցախի Հանրապետությունը, կարելի է ասել, «ճանաչում է» որպես առանձին պետություն: Իր ցանցում գրանցվողներին Viber-ն առաջարկում է ընտրել բնակության երկիրն, իսկ երկրների ցանկում առկա է նաև Լեռնային Ղարաբաղը: Այդ ցանկում բացակայում են ինչպես աշխարհի մնացած չճանաչված պետությունները (Սոմալիլենդ, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն), այնպես էլ մասամբ ճանաչված պետությունների մեծ մասը, օրինակ՝ Աբխազիան, Հարավային Օսիան, Պաղեստինը, Սահարայի Հանրապետությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее