▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վերվարածների» Կնյազը՝ «Շանթի»-ի հետ հարաբերությունների, Հայաստանից հեռանալու պատճառների և ամուսնալուծության մասին

Aysor.am-ը հարցազրույց ունի դերասան Արտյոմ Կարապետյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

-Արտյոմ, «Անուղղելիներում» Ձեր բացակայությունը սերիալի հետևորդներին շատ է անհանգստացրել: Նույնիսկ սկսել են խոսակցություններ տարածվել, որ դուք և «Շանթ» հեռուստաընկերությունը տարաձայնություններ ունեք, ֆինանսական չպարզված հարցեր, ինչի պատճառով էլ Կնյազի կերպարը բացակայելու է սերիալից: Կա՞ նման կոնֆլիկտ Ձեր և «Շանթի» միջև:

- Ես էլ տեսա այդ գրառումը և զարմացա, երևի պարապ մարդ է եղել, ուզել է մի բան գրի ու գրել է, չգիտեմ (ծիծաղում է՝ հեղ.): Իրականում, որևէ տարաձայնություն չկա ու չի էլ եղել: Ես առաջիններից եմ, ով իմացել է, որ «Անուղղելիներ» նախագիծն է նկարահանվելու: Այդ մասին ինձ հենց պրոդյուսերն է ասել: Բնականաբար, ուրախացա, որ այդ պրոյեկտը նորից կյանքի է կոչվելու: Որոշել եմ բոլոր կասկածամիտներին անակնկալ մատուցել, ինչը շուտով կտեսնեք (ժպտում է՝ հեղ.):

- Այստեղ նաև խոսակցություններ էին շրջանառվում, որ ամուսնալուծվել եք: Ճի՞շտ է: Փաստորեն, Հայաստանից մենա՞կ եք մեկնել:

- Այո, ես ամուսնալուծվել եմ ու ամուսնացել երկրորդ անգամ: Մենակ չեմ մեկնել, այստեղ ընտանիքիս հետ եմ… Գիտեք, մոտ 17 տարի եթերում լինելով՝ խուսափել եմ անձնական կյանքս հանրայնացնելուց: Գուցե անհամեստություն թվա, բայց ես այն ճանաչված մարդկանցից եմ, ով չի սիրում իր «սառնարանի» ամբողջ պարունակությունը ցույց տալ: Չնայած, ի հակադրություն ինձ, շատերն այդկերպ իրենց փիար անելու ձև են գտել:  Նույնիսկ վարսավիրանոց կամ սրճարան գնալուց նկարվում ու ֆեյսբուք են գցում: Չգիտեմ, նման բաներից ես միշտ խուսափել եմ: Սիրել եմ, որ մարդիկ ինձ էկրանից են տեսել, ընդունել կամ չընդունել՝ իմ կերպարով… Երեխաներ ունեմ, ու ցանկանում եմ, որ իրենք իրենց ուժերով կայանան, ոչ թե մի տեղ դիմելիս ասեն՝ այսինչ մարդու տղան է: Ծնողի հայտնի լինելը երեխայի վրա պարտադիր ազդում է, հաճախ՝ խանգարում: 

- Քանի՞ տարեկան են Ձեր տղաները, ո՞ւմ մոտ են մնում:

- Տղաներս՝ Շավարշն ու Հայկը, 14 և 10 տարեկան են, սովորում են դպրոցում: Շատ լավ տղերք են, կարևորը՝ սիրում ենք միմյանց, հասկանում ու ընկերություն ենք անում: Մենք շատ լավ ընկերներ ենք (ժպտում է՝ հեղ.): Պարբերաբար, և՛ իմ մոտ են լինում, և՛ մայրիկի: Նախորդ տարվա ամառվանից ինձ մոտ են եղել, երբ Հայաստան էի եկել ֆիլմում նկարահանվելու, ինձ հետ էին: Ինձ հետ էլ վերադարձան Սանկտ Պետերբուրգ, այստեղ էին դպրոց գնում: Բոլորովին վերջերս եմ իրենց ուղարկել տատիկ-պապիկի մոտ, ովքեր Ռուսաստանի մեկ այլ քաղաքում են:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее