Aysor.am-ը գրում է.
Դերասանուհի Անի Բայաթյանը՝ «Շանթ» հեռուստաընկերության «Վերվարածներ» հեռուստասերիալից առավել հայտնի Համեստը, շուտով կմայրանա երկրորդ անգամ: Այդ մասին հայտնի է դառնում վերջինիս հայրիկի՝ Արտավազդ Բայաթյանի ֆեյսբուքյան էջից: Կապ հաստատեցինք դերասանուհու հետ, սակայն վերջինս ժպիտով հրաժարվեց իր ուրախ լուրի մասին բարձրաձայնելուց: «Անկեղծ ասած՝ չեմ սիրում այդպիսի թեմաները հրապարակման առիթ դարձնել: Այո, լավ լուր է, հաճելի լուր է, բայց այդ մասին բարձրաձայնելը պարտադիր չէ, կարծում եմ: Ես չեմ սիրում անձնական հարցերով խոսել»,- նշեց նա:
Ի դեպ, դերասանուհու ավագ դուստրը՝ Վիոլան, արդեն 10 տարեկան է:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում