▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերնիսաժում խալտուրա է

Գրող, հրապարակախոս, լրագրող, Բակուր Կարապետյանը որոշել է իր գրքերից բացի հանրայնացնել նաև նկարներն ու դրանցից 70-ը, աշխատավայրից տեղափոխել է Նկարիչների միություն:

«Ես արեւելքն եմ» խորագրով ցուցահանդեսին ներկայացված են 30-40 տարվա պատմություն ունեցող գործեր:

«Հիմքը արևելքից է գալիս.հայկական, ճապոնական ու չինական ժայռապատկերներն են, մանրանկարչությունը»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում խորագրին նման մեկնաբանություն տվեց հեղինակը:

Ասում է՝ նկարել սկսել է 15 տարեկանից, բայց դրանք չեն պահպանվել, մնացել են Արցախում, ադրբեջանցիներն էլ տարել են պատերազմի ժամանակ: 

Հետաքրքրությունն  առաջացել է նկարիչների հետ ընկերություն անելու արդյունքում.

«Որոշեցի, որ նրանք ճիշտ չեն նկարում ու իմ ձևը գտա: Սա հայտնագործություն է, նոր ուղղություն նկարչության մեջ: Ամբողջ նկարը մեկ գիծ է: Եթե մտածես, գուցե նման նկարներ չլինեն, պետք է թողնես ենթագիտակցությանը: Ավանդական բան չէ սա: Իսկ շատ նկարիչներ իրենց ակադեմիական գիտելիքներով են առաջ շարժվում: Վերնիսաժում խալտուրա ա, գործեր չեն:

Նկարիչներից խորհուրդ չի հարցնում:

«Ի՞նչ խորհուրդ հարցնեմ, թող իրենք գան ինձնից սովորեն: Գալիս նայում, զարմանում են»:

 Նկարները չի վաճառում.

«Չեն գնում, բոլորն ասում են՝ նվիրեք: Վաճառել միայն արտերկրում է հնարավոր: Գերմանիայում աշխատել եմ ու վաճառել, ժողովուրդը գումար ունի»:

Անի Կարապետյան

 

 

 






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее