▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերնիսաժում սպանվածի ինքնությունը պարզվել է. նոր մանրամասներ

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Վերնիսաժի հարևանությամբ՝ Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մո, կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ:

Asekose.am-ին դեպքի հետ կապված նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստիկանությունը պարզել է սպանվածի ինքնությունը։ Նա 1974 թվականին ծնված Գ.Մ-ն է, ով Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ էր: Մեր տեղեկություններով՝ վիրավորներից մեկը նույնպես Ալավերդու բնակիչ է:

Ականատեսների պնդմամբ՝ սկզբում երկու կրակոց են լսել, այնուհետև հնչել է կրակոցների շարք:

Վերնիսաժի տարածքն այժմ բազմամարդ է:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее