▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին խաղում տրվելով էմոցիաներին՝ սխալվեցի. Տիգրան Բարսեղյանի հայտարարությունը

Կյանքում ու հատկապես ֆուտբոլում լինում են պահեր, երբ դժվար է մի վայրկյանում ճիշտ որոշում կայացնել: Ցավոք, իմ վերջին խաղում, տրվելով էմոցիաներին, սխալվեցի: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Տիգրան Բարսեղյանը:

«Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարևոր խաղերում չեմ կարողանալու լինել դաշտում ու օգնել թիմակիցներիս: Մեր ազգային թիմը միշտ պայքարում է մինչև վերջ, և վստահ եմ՝ տղաներն ամեն ինչ կանեն ամբողջ սրտով ու ամբողջ ուժով:

Շնորհակալ եմ մեր գլխավոր մարզչին, թիմակիցներիս ու մեր հավաքականի երկրպագուներին՝ աջակցության, վստահության, ու այն ջերմության համար, որը զգում եմ անգամ այս դժվար պահին: Այն շատ մեծ ուժ է ինձ տալիս:

Այսօր առանձնապես գնահատում եմ մեր թիմի միասնությունը: Մեր թիմում ձևավորվել է առողջ ու միավորված միջավայր, որտեղ նման դժվարություններն անցնելն ավելի հեշտ է»,- ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք՝ Տիգրան Բարսեղյանը Իռլանդիայի դեմ արտագնա խաղում ստացած կարմիր քարտի պատճառով որակազրկվել է 3 խաղով: Իռլանդիայի հետ խաղի ժամանակ Տիգրան Բարսեղյանը հեռացվել էր խաղադաշտից մրցակցին գլխով հարվածելու համար:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее