Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկություններով՝ փրկարարները վերջին մեկ ամսվա ընթացքում Սև ծովում փրկել են 176 մարդու կյանք, որոնցից 106-ը Վրաստանի, իսկ 70-ը այլ երկրի քաղաքացի են։
Ինչպես տեղեկացնում է ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների ծառայությունը, արտակարգ պատահարների գրանցման շարքում առաջատարն Ուռեկին է, որտեղ փրկվել է 62 մարդ (Վրաստանի 23, այլ երկրի 39 քաղաքացի)։
Քոբուլեթիի տարածքում, փրկարարների արդյունավետ արձագանքի շնորհիվ, վտանգում գտնվող 24 մարդ է փրկվել, որոնցից 9 այլ երկրի քաղաքացի: Իսկ Բաթումիի տարածքի ծովափնյա գոտում փրկարարներն օգնել են 41 մարդու (Վրաստանի 25, այլ երկրի 16 քաղաքացի)։ ՆԳՆ-ի փրկարարները Անակլիայի և Գանմուխուրիի տարածքում 45 մարդ են փրկել (Վրաստանի 40, այլ երկրի 5 քաղաքացի)։ Միայն Փոթիում փորձության մեջ գտնվող 4 դեպք է գրանցվել։
Արտակարգ իրավիճակների գործակալությունը բնակչությանը զգուշացնում է ուշադրություն դարձնել ափամերձ հատվածում տեղադրված վահանակներին և արգելող նշաններին, դուրս չգալ փրկարար պահակախմբերի հսկման տարածքից, չմտնել ջրի մեջ ոչ սթափ վիճակում, ուշադիր լինել երեխաների նկատմամբ, բացի այդ՝ խիստ արգելվում է ջուրը մտնել փոթորիկի, վատ եղանակի և վատ տեսանելիության ժամանակ։


