Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Aysor.am-ը գրում է. Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Վահագն Գալստյանն այսօր տոնում է ծննդյան 40-րդ տարեդարձը: Սովորաբար շատերը, սնահավատությանը տուրք տալով, 40 ամյակն անտեսում են: Կայքի հետ զրույցում հոբելյարը նկատեց՝ ավագ ընկերներն իրեն էլ համոզում էին, որ պետք չէ նշել, հաջողությունը կտանի, բայց անակնկալներից խուսափել չհաջողվեց:
«Նեղ օրերիս ամենամոտ ընկերը՝ Արտակ Աբրահամյանը, կեսգիշերից հետո զանգեց՝ թե շատ խմած եմ, ավտոմեքենաս չեմ կարողանում վարել, կգա՞ս ինձ տուն տանես… Հանդիպեցինք, ու անակնկալ կերպով հայտնվեցինք սեղանի շուրջ: Շնորհակալ եմ նրան կողքիս լինելու ու գեղեցիկ անակնկալ պատրաստելու համար», - շեշտեց դերասանը:
Առավոտյան զարթուցիչի դերն էլ հեռախոսազանգերն են ստանձնել. արթնացել է աշխարհի տարբեր անկյուններից ստացված ընկերների, հարազատների ու երկրպագուների շնորհավորական զանգերից: Օրվա առաջին հատվածն անցկացրել է թատրոնում, այնուհետև՝ նկարահանման հրապարակում: Ի դեպ, Վահագն Գալստյանին ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կարմիր բլուր» հեռուստասերիալի հետևորդները շուտով կհանդիպեն Վանոյի կերպարով: Կատակում է՝ մարմնավորելու է Վանոյին, բայց ոչ Սիրադեղյան:
«Այսօր իմ նկարահանման առաջին օրն է: Նոր կերպարս շատ հետաքրքիր է, խորհրդավոր ու հասուն: Ես իրեն մոտենում եմ արդեն 40-ը բոլորած դերասանի կարգավիճակով: Աշխատելու եմ ինչպես միշտ՝ ներդնելով ամբողջ ուժերս ու ապահովելով 100 տոկոսանոց որակ և պրոֆեսիոնալիզմ, գնահատականը կտա հեռուստադիտողը: Ես իմ աշխատանքը շատ եմ սիրում, և գուցե չհավատաք, բայց մանկան պես ուրախացած այսօր նկարահանման հրապարակ եմ եկել: Մասնագիտությունս սիրում եմ այնպես, ինչպես փոքրիկ երեխան կոնֆետը», - խոստովանեց մեր զրուցակիցը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Վահագն Գալստյանը՝ ամուսնալուծության և երեխաներին իրենից խլելու լուրերի, իր և Նարեկ Դուրյանի միջև եղած խնդրի մասին և ոչ միայն