▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջապես կա նոր սիրո երգ, որը հայկական աստղաբույլի երգածների նման չէ

Օրեր առաջ տեղի ունեցավ երգչուհի Աննա Պապյանի «Լալեյ» երգի և դրա հիման վրա նկարահանած տեսահոլովակի պրեմիերան:

Asekose.am-ը կապ հաստատեց երգչուհու պրոդյուսեր՝ Արամ Սուջյանի հետ՝ խոսելու իրենց համագործակցության, «Լալեյ» երգի ստեղծման և արձագանքների մասին:

«Մոտ երեք ամիս առաջ պատահական լսեցի Աննայի կատարումները և հասկացա, որ նա լինելով հեղինակ-կատարող կգտնի իր ուրույն տեղը մեր փոքրիկ շոու բիզնեսում: Այս երգը եղավ մեր հանդիպան պատճառը, որից  հետո սկսեցինք մեր համագործակցությունը: Երգը Աննան գրել է Դօրիանի բանաստեղծության հիման վրա: Տեսահոլովակի ռեժիսորն է Կարեն Քոչարյանը, երաժիշտները՝ Դերիկ Վարդումյանն ու Խաժակ Խաչիկյանը: Երգի ասելիքը և պարզ է, և բարդ՝ նայած, թե ով ինչ ձևով կհասկանա: Իսկ ընդհանուր առմամբ՝ անպատասխան սիրո մասին է, բայց ոչ մեր աստղաբույլի երգածների նման»:

Այն հարցին՝ ինչ արձագանքներ ունեցավ տեսահոլովակը, և ինչ քայլեր են ձեռնարկում մեկնարկից հետո պրոդյուսեր Արամ Սուջյանն ասաց.

«Դեռ վաղ է խոսել արձագանքների մասին, քանի որ այն «Indie Rock» ոճի մեջ է և այն դեռ երկար և հաճելի պետք է մարսվի մեր հանդիսատեսի կողմից: Հաջողված մեկնարկից հետո մենք արդեն սկսել ենք փորձերը մեր կենդանի նվագախմբի հետ միասին, ովքեր պրոֆեսիոնալ երաժիշտներ են: Շատ շուտով կսկսենք համերգային մեր գործունեությունը»,-Asekose.am-ի հետ իր խոսքը եզրափակեց պրոդյուսերը:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

 

Առաջարկ Asekose.am-ի կողմից:

Ստեղծեք Ձեր vevo ալիքը՝ կապ հաստատելով մեզ հետ՝ vevo@asekose.am էլեկտրոնային հասցեով:

Աշխարհահռչակ Vevo երաժշտական վիդեոնախագիծը ստեղծվել է 2009 թվականին՝ խոշոր ձայնագրող ընկերությունների կողմից, ինչպիսիք են աշխարհահռչակ Sony Music Entertainment-ը, Universal Music Group-ը եւ Abu Dhabi Media, EMI-ը: Կարճ ժամանակ անց համաշխարհային մեգաաստղերն իրենց երգերն ու տեսահոլովակները վստահեցին ու վստահում են հենց Vevo-ին` ստեղծելով իրենց բացառիկ տեսադարանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее