Aysor.am-ը գրում . Մեր զրուցակիցն է դերասան Գնել Սարգսյանն է, ում հեռուստադիտողն առավել ծանոթ է իր սերիալային կերպարներից: Դերասանը վերջին տարիներին ապրում ու ստեղծագործում էր Հայաստանից դուրս, սակայն ամանորյա տոներն ընտանիքի հետ անցկացնելու նպատակով օրեր առաջ վերադարձավ Երևան… եվ, արդեն իսկ աշխատանքային եռուզեռի մեջ է. նոր առաջարկ, նոր սերիալ, նոր կերպար:
Գնել, ընդամենը 4 օր է, որ Հայաստանւմ եք, բայց արդեն գործնական առաջարկներ ունեք, այո՞:
-Այո, վերադարձա, թե չէ՝ նոր առաջարկ ստացա, փաստորեն դեռ չեն մոռացել ինձ: Բայց չեմ կարող փակագծերը բացել, քանի որ իմ պրեյեկտը չէ: Նոր եմ սցենարին ծանոթանում, պետք է հանդիպենք ռեժիսորի հետ՝ կերպարը ճիշտ հասկանալու, ընբռնելու համար: Ուզում ենք ավելի պրոֆեսիոնալ մակարդակի ներկայանանք, որովհետև, ինքներդ էլ գիտեք, թե սերիալներն ինչ մակարդակի են մեծամասամբ: Թեև, ես միշտ փորձել եմ իմ գործում առավելագույնն անել, սանդղակը բարձրացնել: Տեսնենք, այս անգամ որքանով կստացվի: Ամեն դեպքում, նոր սերիալի ստեղծագործական կազմից մի քանիսին արդեն հանդիպել եմ, բավական հետաքրքիր մարդիկ են ընդգրկված: Շատերի ձեռագրին եմ ծանոթ ու հավանում եմ:
-Քանի որ սցենարին քիչ թե շատ ծանոթ եք՝ այս անգամ դրակա՞ն, թե՞ բացասական կերպարում եք ներկայանալու:
-Առայժմ դրական է երևում, այ այսպես լավ նորություն կա իմ կյանքում (ծիծաղում է): Նույնիսկ Ռուսաստանում, երբ աշխատում էի ռուսական մասնավոր թատրոնների հետ, նորից բացասական կերպարներ էին ինձ վստահում: Այնտեղի ռեժիսորների հետ միշտ ծիծաղում էինք այդ փաստի վրա, իրենք էլ գիտեին, թե կերպարային առումով ինչ «ճակատագիր» ունեմ… բԲյց իմ վատ ռուսերենով սովորում, աշխատում, չարչարվում էի ու ամեն ինչ «քաշում» իմ կողմ: Չէ՞ որ մեր հայկական դերասանական դպրոցը բավականին լավ վիճակում է ու արժանի կադրեր է տալիս:
-Հավանաբար, նորից առանցքային կերպարում եք լինելու:
-Իհարկե:
-Քանի որ սերիալային առաջարկն ընդունել եք, կարելի է եզրակացնել, որ երկարաժամկետ եք Հայաստան վերադարձել:
-Դոնի Ռոստովն այնքան էլ հեռու չի, գնալ-գալու համար հարմար է: Դե, այդ կես կամ մեկ տարին էլ ճանապարհների վրա կանցկացնեմ (ժպտում է):
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում