Այսօր համացանցում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ մահացել է հայտնի ռուս երգչուհի Վերա Բրեժնևայի հայրը՝ Միխայիլ Գալուշկոն: Նշենք, որ դա տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն հանրության շրջանում հայտնի է դարձել միայն այսօր:
Առողջության հետ կապված խնդիրներ Միխայիլի մոտ առաջացել էին դեռևս մեկ տարի առաջ: Այդ ժամանակ նրա սիրտը կանգ էր առել, բայց, բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել էր փրկել երգչուհու հոր կյանքը: Եվ մինչ նա հիվանդանոցում բուժում էր ստանում, Բրեժնևան և նրա սիրելին՝ Կոնստանտին Մելաձեն, պարբերաբար այցելության էին գնում նրան: