▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վեհափառի գերեվարման տեղեկատվական նախապատրաստությունն է»․ Ռուբեն Մելիքյան

«Ակնհայտ էր, որ սա Վեհափառի կալանավորման, գերեվարման, դա է ճիշտ բառը, տեղեկատվական նախապատրաստությունն է»,- ֆեյսբուքյան եթերում ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով տարածված ձայնագրությանն ու եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։ «Ձեռագիրն այնքան ծանոթ է․ հիշեք Միքայել Սրբազանի գերեվարման պատմությունը»,- նշել է նա՝ կարծիք հայտնելով, որ «Վեհափառի հետևից կգնան առաջիկայում»։ «Չի բացառվում և վաղը, բայց ավելի հավանական եմ համարում երկուշաբթի օրը, մյուս հավանական տարբերակը կարող է լինել հոկտեմբերի 27-ը»,- ասել է Մելիքյանը։

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայր Աթոռի դեմ վճռական գործողություններից առաջ իշխանության քայլերը բավականին նյարդային են:
Փաշինյանը գիտակցում է, որ նման արկածախնդրությունը ներսում էլ միանշանակ չի կարող ընկալվել:
Որոշները, միգուցե, Աստվածավախ են, ոմանք զգուշանում են, իսկ շատերն էլ կարծում են, որ սա իշխանության դեմ ներհասարակական համախմբման հիմք կդնի:
Ամեն դեպքում իշխանության ցանկացած թև` ուժայիններ, թաղապետեր, համայնքի ղեկավարներ, մարզպետներ, կենտրոնական ապարատի դեմքեր, ովքեր պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը` Արցախի հանձնումից մինչև թուրք-ադրբեջանական ազդեցության կրում, հիմա էլ կամա թե ակամա պատասխանատվություն են ստանձնում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ գործողություններում:
Անկախ համակարգի արձագանքից իրավիճակը, ընտրության առումով, հանգրվանային է նաև իշխանության համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее