▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգեն Սարգսյանի «տղան»

aravot.am-ը գրում է. 1989թ. հոկտեմբերի 12-ին ծնվեց Վազգեն Սարգսյանի «տղան»` Կառլեն Սարգսյանը:

Կառլենը Արմեն Սարգսյանի որդին է, բայց Վազգեն Սարգսյանի սիրելի տղան. «նա իմ տղան է` գնացեք ձեր համար երեխա ունեցեք»,-հաճախակի ասել է` Վազգեն Սարգսյանը: Կառլեն Սարգսյանի հետ ունեցածհարցազրույցում նշեց. «ինձ շատ է ոգևորում այն փաստը, որ շատ է սիրել ինձ և որպես հարազատ տղա է ընդունել: Շատերը կերազեին իմ տեղը լինեին…»:

-Ինչպիսի՞ն էր Վազգեն Սարգսյանը որպես հորեղբայր:

– Որպես հորրեղբայր կարող է ծնողից առավել լիներ նույնիսկ, եթե ծնողս ժամանակ չէր ունենում ինձ հետ զբաղվելու, բայց ինքն այդ զբաղվածության հետ միասին կարող էր խոսել ամեն թեմայով, մինչև անգամ աշխատանքից: Աշխատանքը քննարկեր ինձ հետ, նույնիսկ բացատրություն ինձ տար, թե ինչի՞ է այդ քայլը անում: Կարծում եմ դրանից այնկողմ մարդը չի կարող մոտ լինի ինձ:

– Այսինքն նա ձեզ համար ծնող է եղել:

– Ինձ համար այո: Իմ ծնողները, իմ ծնողներն են, ես իրենց շատ սիրում եմ և դա քննարկման եթակա չի, բայց նա ինձ որպես ծնող է եղել (ժպտալով շարունակեց) ասենք լողալ, большой теннис, լիժա քշել, ֆուտբոլ խաղալ ինքն է սովորեցրել: Ֆուտբոլի մեծ սերը, որ ինձ մոտ կա, նա է սերմանել, էլ ի՞նչ ասեմ: Իմ հայրը, եթե ասեմ դրանցից մի բան սովորեցրել է, սուտ կլինի:

-Որսորդության հանդեպ ձեր սերը նույնպե՞ս Վազգեն Սարգսյանից եք ժառանգել:

– Ոչ. Վազգենը որս, զենք չի սիրել ու միշտ ասել է, եթե մի բան կյանք է խլում ո՞նց կարելի է սիրել: Որսորդության պապայի հետ եմ գնացել: Նա ինձ չի տարել հատուկ սովորեցնելու, ուղղակի ասել է` տղա ջան, սա այսպես է ու վերջ: Իսկ Վազգենը միշտ բացատրում էր, եթե սա սովորես, սենց կլինի…(խի եմ ասում Վազգեն:

 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее