▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգեն Սարգսյանի թողած ամենաուժեղ բանակը Սերժ Սարգսյանը վեր է ածել ամենաուժեղ թղթապանակի. Նիկոլ Փաշինյան

 

1in.am-ը գրում է. Վազգեն Սարգսյանի թողած տարածաշրջանի ամենաուժեղ բանակը Սերժ Սարգսյանը վեր է ածել տարածաշրջանի ամենաուժեղ թղթապանակի: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

 

«Նկատի ունեմ, որ 2016 թվականին պարզվեց, որ մեր բանակը կռվում է 80-ականների զենքերով, և փոխանակ բանակը ժամանակակից սպառազինությամբ համալրելու՝ Սերժ Սարգսյանը բազմաթիվ անհեթեթ պայմանագրերով էր ապահովել Հայաստանի անվտանգությունը, և թե ինչպես դա գործեց, գործնականում տեսանք բոլորս»,- շարունակեց Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее