▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալու էր ԵԿՄ դռանը մոտ գա՞լ». Աննա Մկրտչյան

Անդրադառնալով ԵԿՄ վարչության նախագահ  Սասուն Միքայելյանի այսօրվա հայտարարություններին՝ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանն ասել է. «Ո՞ւմ մեկնաբանեմ, Սասուն Միքայելյանի՞ն, էն անձին, որը 2018-ին, շատ լավ իմանալով, որ պետական հեղաշրջում է տեղի ունեցել, ասում էր՝ սա ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտը.... Որ Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալու էր ԵԿՄ դռանը մոտ գա՞լ»:

***

«Անդրանիկ Քոչարյանն էս պետության դժբախտությունների շահառուներից մեկն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աննա Մկրտչյանը՝ խոսելով ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի այսօրվա հայտարարության մասին:

«Ինքն էդ դժբախտության վրա կարիերա է արել, կայացել է, շահարկել է այդ դժբախտությունները՝ մարտի մեկից սկսած, մեր հաղթական պատերազմները, ապրիլյան քառօրյան փորձել է օգտագործել՝ կարիերայի ևս մեկ աստիճանով բարձրանալու համար, նույնն արել է 44-օրյա պատերազմի՝ իբր քննիչ հանձնաժողով ստեղծելով կամ իբր ինչ-որ ճշմարտություններ բացահայտելով»,- հավելեց Մկրտչյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее