ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը․ «Լրահոսում կարդում եք՝ Քաջարանի քաղաքապետ Փարամազյանին կրկին կալանավորեցին, դատավոր Բախշիյանին կալանավորեցին ու անցնում եք առաջ, մտածելով, թե մենք ոչինչ չենք արել, որ մեզ կալանավորեն։ Հենց այդպես միլիոնավորներ մտածում էին 1937-ին։ Իսկ ձեզ թվում է՝ Փարամազյանն ու Բախշիյանն են արե՞լ։
Վա՛յ, վա՛յ, վա՛յ։ Դատախազներ ու դատավորներ, որ դարձել եք ոմն մեկի կույր գործիքը, դուք սրա տակից ո՞նց եք դուրս գալու, թե՞ իրոք մտածում եք, որ անպատիժ եք մնալու։ Այդպես մտածում էին նաև Ստալինի ու Եժովի կամակատար դատախազներն ու դատավորները, որոնք հետո պատժվեցին օրենքի ամբողջ խստությամբ։ Դուք ևս պատժվելու եք օրենքի ամբողջ խստությամբ։ Ու երանի տվեք, որ հենց այդպես պատժվեք։
Ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում»։
Դիտեք նաև՝