1in.am-ի տեսանյութում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն կոչ արեց Հանրապետականներին նստած տեղից «սպառնալիքներ» չհնչեցնել իրենց հասցեին:
«Եթե ընդդիմության ներկայացրած մի նախագիծ ընդունել եք, չի նշանակում, որ գրավոր շնորհակալություն պետք է հայտնենք խորհրդարանական մեծամասնությանը, հետո մի հատ էլ արտահերթ նիստ գումարենք այդ շնորհակալությունն ավելի հանգամանալից ներկայացնելու համար: Անհարմար է էստեղից նման բաներ ասելը, հորդորում եմ խորհրդարանական մեծամասնության տարբեր ներկայացուցիչներին նստած տեղից սպառնալիքներ չհնչեցնեն, մեզ դժվար է սպառնալը: Սա պիտի վաղուց ձեր ականջին օղ արած լինեք»,-ասաց նա: