Life.panorama.am-ը գրում է.
Մշտապես երիտասարդ ու կարծես չծերացող դերասանուհի Իրինա Դանիելյանն այսօր նշում է ծննդյան 51-րդ տարեդարձը:
Տոնական գիշերից հետո դերասանուհին օրը անցկացնելու է նկարահանման հրապարակում, իսկ ընդմիջման ժամանակ փոքրիկ զրույց է ունեցել Life.panorama.am-ի հետ:
«Կեսգիշերին տղաս անակնկալ էր պատրաստել՝ եղբորս աղջկա հետ միասին ընկերուհուս թխած տորթով շնորհավորեցին ինձ. հաճելի գիշեր ու ծննդյան մեկնարկ ունեցա, իսկ այսօր որոշեցի ոչ մի կերպ չնշել. օրս կանցնի նկարահանման հրապարակում՝ աշխատելիս»,- մեզ հետ զրույցում պատմեց օրվա հերոսուհին՝ նշելով, որ աշխատանքը չի խանգարել ծննդյան օրը նշելուն, այլ պարզապես ցանկություն չի ունեցել.
«Չգիտեմ էլ ինչու, այս տարի ի սկզբանե ցանկություն չունեի խնջույք կամ թեկուզ փոքրիկ հավաքույթ կազմակերպել, այլապես չեմ կարծում, որ չկարողանայի աշխատանքի հետ համատեղել. Թող այս տարին էլ այսպես անցնի, ոչինչ»:
Իրինա Դանիելյանը թեպետ նշում է ծննդյան 51-րդ տարեդարձը, բայց միեւնույն է, շատերը դեռեւս զարմանում են լսելով դերասանուհու տարիքը: Մշտապես երիտասարդ տեսքն ու մարդկային տեսակը պահպանելու գաղտնիք, որպես այդպիսին, Իրինան չունի, բայց գիտի, թե դա ինչի արդյունքում է.
«Երիտասարդ տեսք եւ տեսակ ունենալս կարծում եմ ինչ-որ չափով գենետիկայի արդյունք է, հետո նաեւ ցանկության: Մարդ ինքը պետք է ուզենա միշտ երիտասարդ տեսակ ունենալ: Իմ պարագայում ոչ մի հատուկ բաներ չի արվում, ես պարզապես ուզում եմ այսպիսին լինել, սա իմ տեսակն է»,- նշեց նա:
Ի դեպ՝ մեզ հետ զրույցում Իրինա Դանիելյանը նկատեց, որ պատրաստ է սկեսուր մայրիկ ու տատիկ դառնալուն, միայն թե 24-ամյա որդին դեռեւս պատրաստ չէ.
«Վաղուց եմ պատրաստ սկեսուր մայրիկ ու տատիկ լինելուն, բայց ինձ թվում է՝ տղաս դրան պատրաստ չէ: Նա տարիքով փոքր չէ, արդեն 24 տարեկան է, բայց ցանկություն չունի ընտանիք կազմել, ես էլ նրան չեմ ստիպում. Այն ծնողներից չեմ, ով հորդորում է, թե թոռնիկ եմ ուզում կամ նման այլ բաներ, ամեն ինչ իր ժամանակն ունի, իրադարձությունները չեմ արագացնում»,- նկատեց դերասանուհին:
Գումարվող տարթեվերից Իրինան դեռ չի վախենում, բայց շեշտում է՝ «դեռ».
«Տարիքս դեռ ոնց որ թե չի վախեցնում, դեռեւս չեմ կենտրոնանում դրա վրա եւ առայժմ թեթեւ եմ տանում, իսկ հետո չգիտեմ՝ ինչ կլինի»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում