«Հիշում եմ՝ մայրս Մարտի 8-ը չէր սիրում: Ասում էր զզվելի տոն է»,-ասում է քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:
Նրա հետ համամիտ է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը.
«Աղմուկը մեկ բան է նշանակում.այնքան ոտնահարված են կանանց իրավունքները, նա այնքան նսեմացված է, գնահատված չէ հասարկության մեջ, որ այսպիսի մեկ օր նշում են, որ բացառություն լինի: Լավ կլիներ, որ այս տոնը չլիներ և փոխարենը լիներ հավասարություն»,-նշեց Արմինե Օհանյանը:
Պարզվեց՝ Մարտի 8-ը չի սիրում նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը:
«Երեկ էլ, վաղն էլ, ապրիլի 7-ից հետո էլ ենք կին լինելու: Մեր երկրում կանանց ուզում են հիշել դեպքից դեպք: Ես չեմ ուզում այս մեկամսյակը, ցանկանում եմ տարվա բոլոր օրերին կանանց նկատմամբ լինի հարգալից վերաբերմունք»,-նկատեց Անահիտ Բախշյանը:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում


