▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վախճանվել է Դիարբեքիրի ամենածեր հայը

Դիարբեքիրում մահացել է քաղաքի տարեց հայերից մեկը՝ Սարգիս Էքենը: Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը հայտնում է, որ Էրքենը բնակվել է Դիարբեքիրի Սուր շրջանում, որտեղ դեռ շարունակվում է պարետային ժամը: 25 օր առաջ կտրուկ վատացել էր նրա առողջական վիճակը և նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք: Էքենի կյանքը փրկել չի հաջողվել, նա մահացել է գիշերը:

Դիարբեքիրում ընթացող թուրք-քրդական զինված բախումների պատճառով թաղման արարողությունը տեղի կունենա ասորական Սուրբ Աստվածածին եկեղեցում, այլ ոչ թե հայկական Սուրբ Կիրակոսում: 1930 թվականին ծնված Սարգիս Էքենը 2015 թվականի ապրիլին հարցազրույց էր տվել բրիտանական BBC-ի թուրքական ծառայությանը՝ ասելով, որ իր միակ ցանկությունն աշխարհի խաղաղությունն է:

«Ես ուզում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի, բայց, ցավոք, ամեն կողմում պատերազմ է: Եղբայրս, որ Սիրիայի Հալեպ քաղաքում էր ապրում, պատերազմ սկսելուց հետո, վախենալով իր կյանքի համար, Հայաստան էր տեղափոխվել»,- պատմել էր Էքենը:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее