Araratnews.am-ը գրում է. Շաբաթներ առաջ անդրադարձել էինք Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած սկանդալին: 7-ամյա աշակերտի մայրը պատմել էր, որ իր երեխայի դասընկերները զուգարանում կտրել են որդու թարթիչները, կպչուն ժապավենով կապել նրա բերանը եւ ծեծել երեխային:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանությունը հարցաքննել է դպրոցի տնօրենին, ուսուցիչներին, 7-ամյա երեխային ծեծած համադասարանցիներին: Ավելին՝ ոստիկանության աշխատակիցները եկել են դպրոց, հարցաքննել մյուս աշակերտներին, քանի որ դեպքից հետո առաջին դասարանցիները վախենում էին զուգարան գնալ: Ծեծի ենթարկված երեխան մինչ օրս դպրոց չի գալիս: Մայրը երեխային դպրոցից չի հանել և այլ դպրոց չի տեղափոխել:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


