▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վախեցնում է երկրորդ երեխա ունենալու միտքը. Սոֆյա Պողոսյան

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ինստագրամյան էջում հրապարակել է  «Չեմ վախենում խոստովանել» թրենդի իր տարբերակը`պատմելով.

«Ես 36 տարեկան եմ և չեմ վախենում խոստովանել, որ ես ինձ դեռ ընկալում եմ որպես 29 տարեկան,

ահավոր ուշացող եմ և ունեմ ժամանակը ընկալելու հետ կապված խնդիր,
չեմ սիրում պատրաստել,
մասնագիտությամբ լինելով հոգեբան, ինքս գնում եմ հոգեբանի մոտ,դեռ ունեմ ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ,
15 տարի աշխատելով դերասանուհի, դեռ սարսափում եմ բեմ բարձրանալուց,
շատ անփույթ եմ (ամեն ինչ գցում, կոտրում թափում եմ),
չեմ հասկանում կենդանիներին մարդկանցից ավելի շատ սիրող մարդկանց,
ունեմ տատու , որը շատ եմ սիրում,
ինձ վախեցնում է երկրորդ երեխա ունենալու միտքը,
մտերիմ մարդկանցից արված քննադատությունը շատ ծանր եմ տանում,
չեմ կարողանում ալկոհոլ օգտագործել, նույնիսկ քիչ քանակից կորցնում եմ ինքնատիրապետումս»,- անկեղծացել է դերասանուհին:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее