▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վախեցած եմ ու ահաբեկված. Լևոն Բարսեղյանը` Սամվել Բալասանյանի հայտարարության մասին

 

 

 

 

 

 

 

 

 

Armtimes.com-ը գրում է. Երեկ՝ հունիսի 5-ին, տեղի ունեցավ Գյումրու ավագանու առաջին նստաշրջանի վերջին նիստը: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, Գյումրու քաղաքապետ ՍամվելԲալասանյանը հայտարարությամբ հանդես եկավ: Նա հորդորեց ԳԱԼԱ-ի եւ ԲՀԿ-ի ավագանու անդամներին եւս ներկայանալ ավագանու նիստերին, իսկ բացակայությունները հարգելի համարելու համար բերել անհրաժեշտ փաստաթղթեր, հակառակ դեպքում կզրկվեն մանդատներից:

«Հիմա ուզում եմ խոսել 16 ավագանու անդամի մասին, ովքեր անհարգելի բացակայել են նիստերից: Ուզում եմ ներկայացնել նախագիծ՝ նրանց իրավունքները վաղաժամ դադարեցնելու մասին, որը լրիվ համապատասխանում է ՏԻՄ օրենքին: Ես որոշեցի այս հարցն այս նիստին չմտցնել ավագանու օրակարգ: Եթե նրանք Գյումրի համայնքի ղեկավարին ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր՝ իրենց բացակայության վերաբերյալ, այն կհամարվի հարգելի: Այսինքն` այս հարցը տեղափոխում ենք մյուս նիստի օրակարգ»,- երեկ ավագանու նիստի ժամանակ հայտարարել է Բալասանյանը:

Կայքը ԳԱԼԱ խմբակցության ավագանու անդամ, անկուսակցական Լեւոն Բարսեղյանից հետաքրքվել է, թե ի՞նչ կարծիք ունի Սամվել Բալասանյանի այդ հայտարարության մասին:

«Գրեք, Լեւոնին խնդրեցինք հարցազրույց տալ, ասաց՝ շատ վախեցած է ու ահաբեկված Բալասանյանի խոսքերից, հիմա ընկած պոլիկլինիկաներով ու հիվանդանոցներով ետին թվով բյուլետեններ է ճարում, որ մանդատը ձեռից չառնեն»,- ասել է Լեւոն Բարսեղյանը:

ԳԱԼԱ խմբակցության ավագանու մյուս անդամ Քրիստինա Մկրտչյանն էլ նշել է, որ այդ մանդատները իրենց Սամվել Բալասանյանը չի տվել, որ ետ վերցնի:

«Բալասանյանը ԳԱԼԱ-ին մանդատից զրկել չի կարող: Քանի որ մանդատ ԳԱԼԱ-ին քաղաքացին է տվել: Մանդատից կարող են զրկել առաջին չորսին, այնուհետ այդ մանդատները կփոխանցվեն հաջորդ չորսին, հետո՝ մյուս չորսին»,- կայքին փոխանցել է Քրիստինա Մկրտչյանը:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее