«Նախորդ տարում ՀՀ-ի հետ ապրանքաշրջանառության մեջ ունեցել ենք շուրջ 2 մլրդ դոլարի կորուստ, այս տարի միտումը շարունակվում է և խոսքը 3 մլրդ դոլարի մասին է, ակնհայտ է, որ տարեվերջի դրությամբ շուրջ 6 մլրդ դոլար կկորցնենք»,- Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում հայտարարեց ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը։ Նա նաև կարծիք է հայտնել, որ ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման պատճառով ռուսական բիզնեսը հասկանում է՝ «Հայաստանում հեռանկար չունի»։ |
***
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, ըստ ընթացիկ իրավիճակի, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը։
Հիմնական պատճառների թվում նա նշել է արգելքները, խոչընդոտները, կարգավորող մարմինների աշխատանքը։ Կան նաև փոխադարձության խնդիրներ։ Անհրաժեշտ է ընդլայնել Վերին Լարսի անցակետերի թողունակությունը, որտեղ այս օրերին կրկին գրանցվում են մեծ խցանումներ։
2024 թ–ին երկրների միջև առևտուրն աճել է գրեթե 1.6 անգամ՝ հասնելով ռեկորդային 12 միլիարդ դոլարի։
Դիտեք նաև՝
«Երևանը վերածվել է կենսունակ քաղաքի». Օվերչուկը չի թաքցնում իր հաճելի զարմանքը Հայաստանի և նրա մայրաքաղաքի տնտեսական զարգացման վերաբերյալ
ՌԴ փոխվարչապետը տպավորիչ աճի տեմպերը կապում է ԵԱՏՄ–ին անդամակցելու հետ։
«Մեծ թվով չվերթեր են ֆիքսված, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև։ Մենք իսկապես ունենք ընդհանուր մշակույթ, այնքան ենք միախառնվել, որ չգիտես, թե ով է քո առջև՝ Ռուսաստանի՞, թե՞ Հայաստանի քաղաքացի։ Իսկ իրականում դա կարևոր էլ չէ»–ասաց ՌԴ փոխվարչապետը Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում։