▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վաղը այդ նույն մարդիկ նամազ էլ կանեն»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ական քարոզիչները՝ ֆեյսբուքչիներից մինչև պատգամավորներ, հետևողական կերպով այն միտքն են մարդկանց ուղեղներում մեխում, թե «Եկեղեցին չպիտի զբաղվի քաղաքականությամբ»։ Ու շատերը կուլ են տալիս քարոզչական այդ կուտը։
Բայց Հովհաննավանքում հենց նիկոլենք են քաղաքական արար բեմադրում։
Դա կրոնական ծես չէ, այլ մաքրամաքուր քաղաքական գործողություն, քաղաքական շոու։
Այնտեղ չկա հավատքի որևէ տարր, ինչպես չկար հայրենասիրության / ազգայնականության որևէ տարր այն ժամանակ, երբ Նիկոլը Ստեփանակերտում իր ղժղժան ձայնով գոռում էր «Արցախը Հայաստան է և վերջ» կամ երբ նիկոլականները «Աղդամը մեր հայրենիքն է» տեքստով նկարներ էին տարածում։
Վաղը այդ նույն մարդիկ, եթե դա բխի իրենց քաղաքական շահից, նամազ էլ կանեն։ Բնականաբար, բացարձակապես չհավատալով Ղուրանին։
Ըստ այդմ, բարեկամնե՛ր, Հովհաննավանքում կատարվողը խնդրում եմ չանվանել պատարագ, իսկ Նիկոլի դիջեյին քահանա։ Նամանավանդ լրագրողներին ու խմբագրերին եմ խնդրում ուշադրություն դարձնել այս խնդրի վրա։
Ստեփան Ասատրյանն այս պահին մոտավորապես նույն դերն է ստանձնել ՀԱԵ դեմ պայքարում, ինչ Արծրունը 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո՝ հայ ժողովրդի դեմ պայքարում։
Հ.Գ. Հանրային կապերի, քարոզչության, մեդիայի ուսումնասիրությունների դաշտում այսպիսի երևույթները կոչվում են «պսևդոիրադարձություններ». գործողություններ, որոնք բեմադրվում են միայն ու միայն լուսաբանվելու նպատակով։ Որոնեք թեկուզ Վիքիում pseudo-event կամ псевдособытие բանալի բառերով»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее