Թարմացված․ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նույն քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված մյուս անձանց խափանման միջոցի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն հանդես կգա լրացուցիչ մեկնաբանությամբ։ |
Թարմացված. Արդեն երկրորդ շտապօգնության խումբն է ժամանում Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ այժմ գտնվում է այսօր ձերբակալված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Հարցին, թե ո՞վ է վատացել, ո՞ւմ համար են շտապօգնություն կանչել, աշխատակիցները պատասխանեցին, որ կանչի ժամանակ անուն չեն նշել, միայն հասցե են նշել:
***
Մոսկովյան 1 հասցե է եկել շտապօգնության բրիգադը, սակայն բժիշկները հրաժարվել են հայտնել`կանչն ում համար է։
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանն ասել է, որ, ամենայն հավանականությամբ, վատացողը Վարդան Ղուկասյանն է, որը գտնվում է շենքում։
***
«Սկզբից երբ որ հաղորդագրությունը տարածվեց դրվագների մասին, իբր Վարդան Ղուկասյանի կողմից ապօրինի շինություններն օրինականացնելու մասին, այդ դրվագների ժամանակ՝ 2024-ի դեկտեմբեր և 2025-ի փետրվար, Ղուկասյանը չի եղել համայնքի ղեկավար: Վարդան Ղուկասյանը ցանկության դեպքում անգամ որևէ ապօրինի շինություն չէր կարող օրինականացնել այն պարզ պատճառով, որ դրա ժամկետը լրացել է: Գյումրի քաղաքում մինչև 2004 թվականն է հնարավոր եղել անօրինական շինությունները օրինականացնել»,- Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը: Նա ընդգծել է, որ Վարդան Ղուկասյանը չի ընդունում, որ տարածված ձայնագրությունների խոսակցությունները իր կողմից կատարված լինեն: «Կարող է մեկ այլ խոսակցությունից բերած կպցրած լինեն ուրիշ խոսակցության»,- նշել է փաստաբանը և հայտնել. «Վարդան Ղուկասյանի մեղադրանքը վերաբերում է նրան, որ իբր ինչ-որ մեկից խոշոր չափի կաշառք է պահանջել: Բայց այս պրոցեսը ամենևին էլ կաշառքի մասին չէ: Վարդան Ղուկասյանի հետ կապված քաղաքական պրոցեսները փորձում են կոծկել «կաշառք» բառի տակ: Հակառակ դեպքում, եթե դուք ունեիք այդքան շատ ապացույցներ անցած տարվա հոկտեմբերից սկսած, ինչո՞ւ մինչև հիմա ոչ մի բան չէիք անում»: |
Դիտեք նաև՝
***
***