▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վատ եմ վերաբերում ծաղրանքին, և ոչ ոք դրա իրավունքը չունի. Գուրգեն Դաբաղյանը`«X Factor»-ի աղմկահարույց դեպքի մասին

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «X Factor» նախագծի մասնակիցներից մեկի` Դրախտիկ գյուղից եկած 17 տարեկան Եղիշեի ելույթի ժամանակ  ժյուրիի անդամների պահվածքին:

«Անդրադառնալով երեկվա X-Factor նախագծի հետ կապված աղմուկին, որտեղ մի տղա երգեց իմ երգացանկի երգերից և շատերի կարծիքով ծաղրանքի արժանացավ ժյուրիի անդամների կողմից ասեմ, որ վատ եմ վերաբերվում ծաղրանքին և ոչ ոք դրա իրավունքը չունի, բայց չեմ կարծում, թե ծաղրանք եղել է: Ողղակի լարված էր մասնակիցը, ինչը հասկանալի է: Չմոռանանք, թե առաջին անգամ ինչպես ենք ելույթ ունեցել բոլորս էլ: Իսկ Եղիշե ջան, դու կեցցես համարձակ ելույթի և բարձր տրամադրություն փոխանցելու համար: Քեզ շատ շատ հաջողություններ եմ մաղթում…»:

Կարդացեք նաև` Էրիկը` «X Factor»-ում գյուղացի տղային ծաղրելու, հաղորդման ռեյթինգը բարձրացնելու և ժյուրիի աղմկահարույց պահվածքի մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее