▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաստակավոր երգչուհիներ Շուշան Պետրոսյանն ու Լեյլա Սարիբեկյանը՝ վաստակավոր երգիչ Արմենչիկի մասին

Lurer.com-ը գրում է. Սերժ Սարգսյանը մի խումբ արվեստագետների պարգևատրելու մասին հրամանագրեր է ստորագրել

Երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Հարութ Եսայու Փամբուկչյանին և Արմեն Հարպետի Գոնդրաչյանին (բեմական կեղծանունը՝ Արմենչիկ) շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

Արմենչիկին և Ձախ Հարութին վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու հանգամանքը լայն արձագանք ստացավ սոցցանցերում, և քննադատությունների մեծ ալիք բարձրացավ: 

Զրուցեցինք  արդեն վաստակավոր արտիստուհու պատվավոր կոչումներ ստացած երգչուհիներ Շուշան Պետրոսյանի և Լեյլա Սարիբեկյանի հետ:

Շուշան Պետրոսյանը նշեց, որ Ձախ Հարութն իր կատարած աշխատանքի համար, կատարած ծառայության համար, որ մատուցում է արդեն երկար տարիներ, վաղուց էր արժանի այդ կոչմանը.

«Ինչ վերաբերում է Արմենչիկին, ԱրմենՉԻԿ-ին, չեմ կարող հասկանալ, որովհետև ուզում եմ հասկանալ, իր աշխատանքը տեսնել, ծառայությունը՝ մատուցած հայրենիքին, ու չեմ գտնում:

Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է նույն հարթությունների վրա դնել Արմենչիկին և Հարութին: Ի՞նչ է վաստակել Արմենը, հանդիսատե՞ս, իսկ հայրենապահպան որևէ բան իր երգով ստեղծե՞լ է, թե՞ ոչ»:

Երգչուհի Լեյլա Սարիբեկյանն էլ նշեց, որ Ձախ Հարութին կարելի էր վաստակավորի կոչում շնորհել, իսկ Արմենչիկին՝ «իհարկե, ոչ»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее