▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդաշենը դարձել է հիգիենիկ աղետի գոտի․ Սոնա Աղեկյան

Սոնա Աղեկյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Վարդաշենում մարդիկ այլևս ոչ թե ապրում են, այլ խեղդվում։ Ոչ թե գոյատևում, այլ մաքառում են՝ կոյուղու մեջ։Հանրակացարանները փլուզման եզրին էին՝ լուռ էին։Ջուր չկար՝ լուռ էին։Ձմռանը ցուրտ էր, ամռանը՝ շոգ, ոչ ոք չլսեց։Հիմա էլ կոյուղին բաց են թողել, մյուս փողոցի բնակիչների խնդիրը «լուծել» են՝ բայց վարդաշենցիներին են խեղդել՝գարշահոտությամբ, գարշելի անտարբերությամբ ու գարշելի կառավարման հետևանքով։Ո՞ւր է քաղաքապետարանը։ Ո՞ւր են հսկող մարմինները։Երբ ամեն օր ասում եք՝ «պետությունը հոգ է տանում քաղաքացու մասին», ի՞նչ քաղաքացու մասին է խոսքը, եթե Վարդաշենը դարձել է հիգիենիկ աղետի գոտի։ Սա էլ միֆ չէ, սա նկարահանվող սերիալ չէ, սա իրականություն է՝որտեղ մարդիկ արդեն զրկված են սովորական մարդուն արժանի գոյության պայմաններից։Հիմա էլ մարդիկ խնդրում են ոչ թե բարեկարգում, այլ չխեղդվել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее