Blognews.am-ը գրում է. «Կոմիտասը լռեց, որ աշխարհը մի օր խոսի...». ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Շարմ Հոլդինգ»-ի մասնակցությամբ ներկայացնում են Վիգեն Չալդրանյանի խաղարկային լիամետրաժ ֆիլմը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի հիշատակին: «Վարդապետի լռությունը» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա դեկտեմբերի 25-ին։ Այն ներկայացնում է Կոմիտասի մեծ լռությունը 1915-ից հետո։

«Վարդապետի լռությունը» ներկայացնում է Կոմիտասի Մեծ Լռությունը եղերական 1915-ից հետո... Ֆիլմի հերոսը՝ Էդգար Նովենցը, ժամանակակից ճանաչված գրող է, համալսարանի մամուլի տեսության և պատմության ամբիոնի դասախոս: Նա մտասևեռված է «Վարդապետի Լռությունը» վեպի ստեղծման վրա. սյուժեին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով հերոսն անցնում է իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆի հոգեբուժարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը:




Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում