Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմել է Սփյուռքին՝ կոչ անելով միասին ստեղծել այնպիսի հայրենիք, որ աշխարհում հպարտությամբ մեզ հայ կոչենք: Վարչապետը վստահություն է հայտնել, որ սփյուռքահայերի անմիջական մասնակցությամբ հնարավորություն կունենանք արագ արդյունքներ արձանագրել առանցքային ոլորտներում և տարածաշրջանում ունենալ տնտեսական, առողջապահական, կրթական առաջատար համակարգեր:
Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն Պզտիկյանը հետևյալ կերպ է արձագանքել ՀՀ վարչապետի կոչին.
Վարչապետը կոչ է անում Սփյուռքին՝ մասնակից լինել հայրենիքի ապագայի կառուցմանը ))))))))))
Պ, Վարչապետ, Սփիւռքը յատուկ կոչի կարիք չունի մասնակից ըլլալու համար Հայրենիքի կառուցման,մեր սիրտն ու միտքը ամէն վայրկեան Հայրենիքի հետ է,հոն է մեր Տունը,բայց մենք Հայրենիքէն ՄԷԿ ԲԱՆ ՄԻԱՅՆ կը խնդրենք անկախութենէն իվեր...
-- ՎԵՐԱԴԱՐՁՈՒՑԷՔ ՄԵՐ ՊԱՇՏԵԼԻ ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆԸ
-բայց ափսոս հայրենիքը կ՝արհամարհէ իր հարազատ զաւակները և անոր ԱՐԵՒՄՏԱՀԱՅ լեզուի տարբերակը / մենք նոյնիսկ կէս ժամնոց հաղորդում չունինք Դանիէլ Վարուժանի լեզուով
- մենք ձեր բոլոր պահանջները վստահ եղէք կը գործադրենք , բայց ձեր պարտականութիւնն է մեր ՄԻԱԿ խնդրանքը իրականացնել կարելիին չափ փութով, քանի խրամատը դեռ չէ մեծցած:


