▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանի փաստաբանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել

Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը Լաս Վեգասի դատից ժամեր առաջ հրատապ հայտարարությամբ է հանդես եկել

Վարդան Ղուկասյանի՝ ԱՄՆ-ի փաստաբանները, պայմանավոված  ի պաշտպանություն  Վարդան Ղուկասյանի վերջիններիս ներկայացրած փաստերի, ապացույցների ծավալի, այդ թվում ' ոչ լրիվ թարգմանության, պատրաստ չեն ապրիլի 25-ին նշանակված դատական լսումներին ամբողջ ծավալով իրականացնելու Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպանությունը։
Անկախ ԱՄՆ-ի փաստաբանների դատական պրոցեսին պատրաստ չլինելու օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառների, այն չի բխում, ինչպես արդարադատության շահից, այնպես էլ Վարդան Ղուկասյանի շահից, ով հանիրավի տևական ժամանակ գտնվում է անազատության մեջ,ով իրավամբ, արդեն ոչ թե կալանք է կրում,այլ' պատիժ։ Անհրաժեշտ է օր առաջ քննության առարկա դարձնել վերջինիս խափանման միջոցը փոփոխելու հարցը։

Վարդան Ղուկասյանի փաստաբան, «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար Լեվոն Բաղդասարյան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее