Վարդան Ղուկասյանի հետ գտնվում ենք անընդհատ կապի մեջ, և կուսակցության ընթացիկ քայլերն իրականացվում են բացառապես նրա ցուցումներով։ Այս մասին հայտարարել է ԴՕԿ կուսակցության նախագահ Անուշ Խուդավերդյանն՝ ի պատասխան Սփյուռքում բնակվող հանրային գործիչ Հարություն Առաքելյանի բարձրացրած հարցի՝ թե որտե՞ղ է ԴՕԿ կուսակցությունը, որտեղ է վարչակազմը, ինչպիսին պետք է լինի հետագա գործընթացը և ինչ գործողություններ ենք իրականացնում առաջիկա ընտրություններին ընդառաջ։
Անուշ Խուդավերդյանն իր պատասխանում մասնավորապես նշել է․ «Նմանատիպ հարցադրումներ ստանում ենք նաև հանրության կողմից։
ԴՕԿ կուսակցությունը, վարչակազմը և ես՝ որպես կուսակցության նախագահ, տեղում ենք, աշխատում ենք առավել քան լուրջ և հետևողական՝ պատրաստվելով առաջիկա ընտրություններին։ Մենք ուշադրությամբ հետևում ենք քաղաքական զարգացումներին և ներկայիս փուլում գիտակցաբար պահպանում ենք տեղեկատվական լռություն, քանի որ տվյալ պահին այդ մոտեցումն է առավել նպատակահարմար։
Մեր կուսակցությունը մշտապես գործել է բաց և թափանցիկ կերպով։ Եղել ենք անկոտրում, մեր արժեքներին և սկզբունքներին հավատարիմ։ Այս պահին մեր լռությունը պատահական չէ։ Շատ շուտով հանդես կգանք և կներկայացնենք մեր ամբողջական ծրագրերը՝ բաց ու հրապարակային ձևով, ինչպես միշտ ենք արել»։
Դիտեք նաև՝