Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով. որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։
***
«24 ժամ է անցել ձերբակալումից, մինչև այս պահը պարոն Ղուկասյանին չեն տրամադրել սնունդ, նա ունի շաքարային դիաբետ, չունի իր հագուստը, չի կարողացել օգտվել հիգիենայի հնարավորությունից: Սրանք բոլորը վատ վերաբերմունքի դրսևորումներ են»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը: Նա նաև ասել է, որ սա ակնհայտ պատվիրված շինծու քրեական գործ է, որը նպատակ ունի զրկել Գյումրիին կառավարվելու հնարավորությունից և քաոս ստեղծել քաղաքում: «Որևիցէ փաստական հիմք, որը կարող էր հիմնավորել կասկածները այս գործով, գոյություն չունի»,- հավելել է նա: |
Դիտեք նաև՝
***
***