«Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցությունը, դիմելով հայրենակիցներին, նշում է․ «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վարդան Ղուկասյանի հերթական դատական նիստը տեղի է ունենալու հուլիսի 23-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
Վարդան Ղուկասյանը հստակ հայտնել է, որ անհրաժեշտություն չկա ներկայանալ դատարանի շենքի մոտ, և բոլորիդ հորդորում ենք պահպանել հանգստություն։
ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ կներկայացնենք պաշտոնական տեղեկատվություն նիստի ավարտից անմիջապես հետո»: