▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Սարգսյանը 40 օրական որդու հետ եկեղեցի է գնացել

Վարդան Սարգսյանը 40 օրական որդու հետ եկեղեցի է գնացել. նա տեսանյութ է ներկայացրել սոցցանցերի իր էջերում ու գրել է․ Երեկվա օրը հրաշք էր,բարի լույս հայեր ջան:

Ավելի վաղ, երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանն առաջին անգամ ինստագրամյան հետեւորդների հետ կիսվել է նորածին որդու լուսանկարով: 

«Շատ կարևոր օր է այսօր ինձ համար. տղաս 40 օրական դարձավ։ Ու հենց այս խորհրդանշական օրով որոշեցի ծանոթացնել ձեզ նրա հետ։ Ողջունեք կյանքիս գլխավոր իմաստին՝ Նորայրին»,-լուսանկարին կից գրել է Վարդանը:

Նշենք, որ օրերս հաղորդումներից մեկի ժամանակ Վարդանն ասել է․ «Ուրախ եմ, որ երեխաս սիրո պտուղ է։ Երեխա ունենալու որոշումն ինձ մոտ կտրուկ էր։ Ես ուզում եմ ևս մեկ երեխա ունենալ և շատ ուզում եմ աղջիկ ծնվի»։

«Մեկնաբանությունները շատ էին, երբ տեղադրեցի նկարը մեկ միլիոն տարբերակներ հնչեցին՝ որտեղի՞ց ծնվեց, ամուսնացա՞ծ է և այլն։ Ինչ-որ բլոգերներ փորձեցին դիտումներ ապահովել»,- ասել է նա՝ հավելելով, որ իր բալիկի ծնունդը ոգեշնչել է նրա ընկերներից շատերին, ովքեր ևս որոշել են երեխա ունենալ։

Անդրադառնալով մեկնաբանություններին, թե ով է բալիկի մայրիկը, Վարդանը նշել է․ «Ես թույլ չէի տա, որ այսքան սպասված երեխան ծնվեր որևէ մեկից։ Պարտադիր չի, որ մենք երեքով նկարներ տեղադրենք, իմ էջերում անձնական կյանքիս վերաբերյալ հրապարակումներ չեմ անում։ Երբ պահը գա, ես դա կանեմ»,- ասել է  նա։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее