▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Սարգսյանը վթարի է ենթարկվել

BlogNews.am-ը բազմիզս է խոսել Վարդան Սարգսյանի «Տնից հեռու» հաղորդման մասին, պատմել հետաքրքիր հերոսների, հաղորդավարի՝ նկարահանումներից ստացած տպավորությունների, օտար երկրներում պատահած բարդ իրավիճակների մասին։ Այս անգամ ձեր ուշադրությանը կներկայացնենք Վարդանի հետ կատարված մի քանի արկածային դեպքեր:

«Երբ Կահիրեում էինք,- բացահայտում է Վարդանը,- նկարահանումները սկսեցինք օդանավակայանից, պարզվեց՝ այնտեղ արգելված էին նկարահանումները, այդ պատճառով մոտ մեկ ժամ օպերատորի հետ գտնվում էինք ոստիկանների սենյակում»:

Հաղորդավարը, շարունակելով բացահայտումները, պատմում է, որ էլ ավելի մեծ փորձության մեջ են հայտնվել Մումբայում. «Ավտովթար տեղի ունեցավ, որի մեղավորը մենք էինք, քանի որ շտապում էինք նկարահանումների և պետք է հանդիպեինք Մանդակինիին: Այնպիսի տպավորություն էր, որ մեքենայի մոտ հավաքվել էր ամբողջ Հնդկաստանը, և բոլորը գոռում էին մեզ վրա, բայց չհասկացանք, թե ինչու: Մենք էլ 200 դոլարի փոխարեն վճարեցինք 50 դոլար և շարժվեցինք առաջ»։

Վարդանը հիշում է ևս մի դեպք, որը տեղի ունեցավ Շարմ էլ Շեյխում. «Այնտեղ մենք նկարում էինք լավագույն դիսկո ակումբը, որտեղ մի ռուս աղջիկ անվերջ պարում էր, ես էլ փորձեցի միանալ նրան և նկարահանել ծրագրում: Նա մոռացավ նկարահանման մասին և ինձ հետ սկսեց անդադար պարել, իսկ կրքերը գնալով թեժանում էին: Այդ աղջիկը մոռացել էր երկու փաստի մասին. նախ՝ որ տեսախցիկներ կան, երկրորդը՝ նրա ընկերը ևս գտնվում էր այդ ակումբում: Ամեն ինչ թեժացավ, երբ եկավ նրա ընկերը, և կռիվ սկսվեց»։ Վարդանը հավելեց, որ օպերատորը շտապում էր իրեն օգնության ու քանի որ չէր անջատել տեսախցիկը, ամեն ինչ նկարահանվել էր:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее