▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Սարգսյանը մեկնաբանում է իր՝ երեխա ունենալու լուրերը

Life.panorama.am-ը գրում է. Օրեր առաջ «6-րդ զգայարան» հաղորդման ժամանակ երգիչ եւ հաղորդավար Վարդան Սարգսյանի մասին հնչեցին կարծիքներ, ըստ որի երգիչն արտաամուսնական կապով բոլորից գաղտնի երեխա ունի: Այս կարծիքի վերաբերյալ հաղորդման ժամանակ Վարդանը չցանկացավ մեկնաբանություն տալ՝ ոչ հերքելով, ոչ հաստատելով այդ հայտարարության իսկությունը:

Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչի հետ, սակայն մեզ հետ զրույցում Վարդան Սարգսյանը կրկին չցանկացավ կոնկրետ պատասխան տալ. «Անկեղծ լինեմ եւ ասեմ, որ ես շատ զարմացա, երբ նրանց կողմից լսեցի այդ արտահայտությունը, բայց ես չեմ ուզում խոսել այդ մասին, եթերում էլ ոչ հաստատել, ոչ ժխտել եմ դա: Այդ թեման իմ անձնականն է, որի մասին չխոսելու իրավունքն ունեմ»,- նշեց Վարդանն, իսկ մեր այն նկատառմանը, թե չմեկնաբանելով կարծես թե ավելի շատ հաստատի, քան հերքի այդ լուրը, նկատեց. «Ես էլ Ձեր փոխարեն այդպես կմտածեի»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее