▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանն այսօր առավոտյան գնացել է աշխատանքի. panorama.am

 

 

 

 

 

 

 

 

Panorama.am-ը գրում է. Վարդան Պետրոսյանն այսօր առավոտվանից գնացել է աշխատանքի: Այդ մասին տեղեկացրեց ԱՆ Քրեակատարողական վարչության լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը:

Նրա խոսքով, ԱՆ ՔԿՎ-ն հաստատել է դերասան Վարդան Պետրոսյանին աշխատանքի ընդունելու նպատակով «Օվացիա» պրոդյուսերական ընկերության պայմանագիրը: 

Նշենք, որ Վարդան Պետրոսյանն այսուհետև իր պատիժը կրելու է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, բաց ռեժիմով: Բաց ռեժիմի պայմանների դեպքում կալանավորները ՔԿՀ տարածքից դուրս են գալիս առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 20.00-ն բաց են թողնվում քրեակատարողական հիմնարկից ու այդ ընթացքում ազատ են իրենց գործողությունների մեջ: Իսկ երեկոյան նշված ժամին նրանք պետք է վերադառնան կալանավայր և գիշերեն այնտեղ:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее