▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանը վերադարձել է Հայաստան

 

Դերասան  Վարդան Պետրոսյանը Փարիզից վերադարձել է Երևան: Պետրոս Ղազարյանի  «Ուրվագիծ» հաղորդմանը դերասանը նշել է, որ մասնակցելու է հանրահավաքին:

2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ 16–ամյա Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, որից երեք տարին պատիժը կրել էր բաց ռեժիմով:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը ազատ է արձակվել 2017-ի տարվա մարտին, որից հետո մեկնել է Ֆրանսիա,  ուր երկար տարիներ բնակվում էր իր ընտանիքի հետ: 

Կարդացեք նաև` Քաղաքականությունը մարդկանց դարձնում է միմյանց գզելու պատրաստ կատաղած շներ. Վարդան Պետրոսյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее